Վրաստանում սակրեբուլոների (քաղաքային խորհուրդ) և ինքնակառավարվող քաղաքի/ինքնավար համայնքի (ՏԻՄ) ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող ռեպրեսիաները» Վրաստանում և Բելառուսում:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է` Վրաստանն աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը։
«Ատլանտյան խորհրդի» Եվրասիայի կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-Վրաստան հարաբերություններն անշեղորեն զարգանում են սխալ ուղղությամբ:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով, ինքը կատարում է հանրային պաշտպանի գործառույթները և չի կիսում իր հասցեին հնչած քննադատությունները։
Հունվարի 18-19-ի խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել 9 անձի. նրանցից ոմանք հայտնել են բռնության ենթարկվելու մասին:
«Սեփական իրավունքները պաշտպանող քաղաքացիների կանխամտածված հետապնդումները խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը, դատական համակարգը և օրենքի գերակայության սկզբունքները», — ասված է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 2024 թվականին ընդունած «գործակալների օրենք»-ի դեմ բողոքի ակցիայի մասնակից 20-ամյա Փրիդոն Բուբուտեիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
«Բաթումելեբի»-ի և «Նեթգազետի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին հացադուլ է անում. իրավապաշտպանների ճեպազրույցից պարզ է դարձել, որ լրագրողը ձերբակալությունից հետո արդեն մեկ շաբաթ է, ինչ սնունդ չի ստացել։
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը տեղական բյուջեից ֆինանսավորվող «Փարվանա» հանրային կազմակերպություն ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում մունիցիպալիտետի որոշ սոցիալապես անապահով քաղաքացիների (նպաստառուների) «անշնորհակալ» է անվանել:
2023 թվականին Վրաստանում գնաճը նախորդ տարվա համեմատ նվազել է։ 2024 թվականի դեկտեմբերին սպառողական գների տարեկան աճը կազմել է 1.9 տոկոս։ Դեկտեմբերյան գնաճի վրա զգալի ներդրում են ունեցել հյուրընկալության ոլորտի գները՝ աճելով 7,7 տոկոսով։ Գների նվազում է նկատվել մի շարք ոլորտներում․ ամենաշատը նվազել են կապի գները՝ 12,7 տոկոսով։ Այդ ֆոնին Կենտրոնական բանկը (ԿԲ) իր վերջին որոշմամբ պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսի մակարդակում։
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ, Բիձինա Իվանիշվիլիին սպասվում են նոր և ավելի կոշտ պատժամիջոցներ. օլիգարխի համար վայրկյանաչափ է միացված, երկրի ոչ ֆորմալ կառավարիչն այժմ ընտրություն ունի:
Վրաստանի պետական հատվածի աշխատողները շարունակում են լքել պաշտոնները. այս անգամ պաշտոնը լքելու մասին են հայտնել Արչիլ Ջավելիձեն և Ռևազ Կակուլիան:
«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, միջազգային գործընկերները, ներում է շնորհել 613 դատապարտյալի։