20-ամյա ցուցարարը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 2024 թվականին ընդունած «գործակալների օրենք»-ի դեմ բողոքի ակցիայի մասնակից 20-ամյա Փրիդոն Բուբուտեիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

Որոշումն այսօր կայացրել է դատավոր Զվիադ Շարաձեն։

Բուբուտեիշվիլին մեղադրվում էր մայիսի 1-ին «գործակալների օրենք»-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ հրշեջին վիրավորելու և խորհրդարանի դարպասներին քարեր նետելու ու վնասելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով.

  • 187-րդ հոդվածի 1-ին մաս՝ զգալի վնաս պատճառել ուրիշի գույքին, վնասելը կամ ոչնչացնելը (ազատազրկումը՝ մեկից հինգ տարի),
  • 353-րդ պրիմա` հարձակում պետական ​​պաշտոնյայի վրա (չորսից յոթ տարվա ազատազրկում):

Ըստ տեղեկությունների` դարպասին հասցվել է 500 լարիի վնաս. դատախազությունը հրաժարվել է ընդունել այս փաստը։