Բիձինա Իվանիշվիլին օֆշորային սկանդալի մեջ է հայտնվել

Վրաստանի ընդդիմադիր`  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Պետրե Ցիսկարիշվիլին  օֆշորային բիզնեսի մեջ է մեղադրում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

Ցիսկարիշվիլիի խոսքով`  այն ժամանակ երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Իրակլի Ղարիբաշվիլին,  Իվանիշվիլին  քաղաքի Գլդանի  թաղամասում հողատարածք է գնել` 1 լարի արժողությամբ:

«Ելնելով այն հանգամանքից, որ տարածքը ազատ տնտեսական գոտում  է,  Իվանիշվիլին չի վճարել գույքահարկը, եկամտահարկն ու ավելացված  արժեքի հարկերը: Իվանիշվիլին նպատակ ունի զբաղվելով  օֆշորային գործարարությամբ`    տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսերը»:  

Ընդդիմադիր գործչի պնդմամբ`   Վրաստանում անապահով ընտանիքը  1 կվտ էլեկտրաէներգիայի  դիմաց վճարում է  17 թեթրի, իսկ Իվանիշվիլին` 11,8:  Այսպիսով նախկին վարչապետը ողջ տարվա ընթացքում տնտեսում է 7 մլն լարի:

 

Թողնել պատասխան