«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, ում լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, միջազգային գործընկերները, ներում է շնորհել 613 դատապարտյալի։
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Կղավելաշվիլիի ֆեյսբուքյան էջում։
Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը դեռևս չի աշխատում․ նշված է, որ տեղեկատվությունը թարմացվում է։
Ներման հրամանագիրը տրվել է վրաց Ուղղափառ եկեղեցու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ: Հրապարակված հայտարարության մեջ գրված չէ, թե ներումը որ հոդվածներով դատապարտվածներին է շնորհվել: