Վրաստանը ներկայացնող Մերաբ Դվալիշվիլին հաղթել է Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի Ումար Նուրմագոմեդովին և հաջողությամբ պաշտպանել UFC-ի գերթեթև քաշային կարգի չեմպիոնի գոտին։
Մերաբն այժմ ունի 19 հաղթանակ և 4 պարտություն:
Նա չեմպիոնական տիտղոսը նվաճել էր անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ Շոն Օ՛Մելիի հետ մենամարտում հաղթելու արդյունքում։ Դվալիշվիլին երկրորդ վրացի մարտիկն է, որ դարձել է UFC-ի չեմպիոն։ 2024 թվականի փետրվարին Իլիա Թոփուրիան դարձավ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն։
Հատկանշական է, որ այսօր` հունվարի 19-ին նախատեսված էր նաև ծնունդով ախալքալաքցի Արման Ծառուկյանի մենամարտը Իսլամ Մախաչևի հետ, որին սակայն Ծառուկյանը չկարողացավ մասնակցել մեջքի վնասվածքի պատճառով: