Ադրբեջանը Վրաստանի դեսպանատան նոր շենքի համար հողատարածք է հատկացրել

Ադրբեջանի իշխանությունները Վրաստանին են փոխանցել Բաքվի կենտրոնում գտնվող մոտ 3,5 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք` դեսպանատան նոր շենքի կառուցման համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության շենքի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Բաքու կատարած այցի շրջանակում ծանոթացել է տարածքին։ Նրան ուղեկցել են ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովը և Վրաստանի կառավարության անդամները։

Ներկայում Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը գործում է Յաշար Հուսեյնով փողոցի մի փոքրիկ տանը։ Այնտեղ է գտնվում նաև արտակարգ և լիազոր դեսպանի նստավայրը։