Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 18-20-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ առատ, բարձր լեռնային շրջաններում՝ բուք, քամու ուժգնացում։ Տեղեկության համաձայն` հունվարի 19-20-ին ծովում 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում։

«Սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակը, լեռնային շրջաններում առաջացնել սողանքներ և սելավներ,  բարձր լեռնային հատվածներում` ձնահոս»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը միևնույն ժամանակ հաղորդում է, որ Վրաստանի ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել առատ ձյան, ձնահյուսի վտանգի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով (վտանգի մակարդակը՝ միջին):