Հիասթափված ենք Վրաստանում առկա ճգնաժամից. Ռիշ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ​​նախագահ Ջիմ Ռիշը վրաստանյան քաղաքական զարգացումների շուրջ հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին։

Ամերիկացի քաղաքական գործիչն իր հիասթափություն է հայտնել երկրում առկա ճգնաժամի շուրջ՝ աջակցություն հայտնելով վրաց ժողովրդին, որ անդադար պայքարում է եվրոպական ապագայի համար։

«Վերջին շրջանում մենք հիասթափված ենք Վրաստանից, հուսով ենք, որ վրաց հասարակությունն իրավիճակը կվերցնի իր վերահսկողության տակ՝ շարժվելով իր ձգտումների ուղղությամբ։ Այդ ժամանակ երկիրը կդառնա ավելի ժողովրդավար, կունենա դեպի Արևմուտք ուղղված ժողովրդավարություն», — ասել է Ռիշը։