Եվրախորհրդարանը կքննարկի Վրաստանի հարցը

Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ քննարկում կանցկացնի Վրաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, քննարկումը կկայանա հունվարի 21-ին.

«Եվրախորհրդարանը երեքշաբթի կքննարկի Վրաստանի հարցը, թեև բանաձևն քվեարկության կդրվի փետրվարյան նստաշրջանում»։

Տեղեկության համաձայն՝ քննարկման օրակարգում կլինեն նաև այլ հարցեր՝ Բելառուսի, ԱՄՆ-ի նոր վարչակազմի, Գազայում հրադադարի և իսրայելա-պաղեստինյան հարցի լուծման հեռանկարների վերաբերյալ: