Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, իսկ հունվարի 17-ին Բաքու կմեկնի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հոկտեմբերի 26-ի աղմկահարույց ընտրություններից հետո Կոբախիձեն և նրա գրասենյակի անդամները դեռևս արտերկրյա պաշտոնական այցեր չեն կատարել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տասնյակից պակաս համաշխարհային առաջնորդների թվում էր, որոնք շնորհավորեցին «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Կոբախիձեի այցի մանրամասները հայտնի չեն։ Սպասվում է, որ նա Բոճորաշվիլիի հետ միասին կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։