ԵԽԽՎ պատվիրակությունը և ընդդիմադիր ուժերը հանդիպել են

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ընդդիմադիր ուժերին («Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան»)։ ԵԽԽՎ անդամներն առանձին-առանձին զրուցել են արևմտամետ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Կեղծված ընտրությունները և մարդու իրավունքների զանգվածային խախտումները հիմնական հարցերն են, որոնք ընդդիմությունը քննարկել է պատվիրակության հետ։

«Այս այցը չի ծառայում ոչ լեգիտիմ իշխանության ճանաչմանը»,- ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։

Նրա խոսքով` պատվիրակության այցի նպատակը Վրաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցներ հավաքելն է, և այդ նպատակով կհանդիպեն նաև ազատազրկվածների հետ։