««Վրացական երազանքի» գործողությունները շարունակում են մտահոգիչ լինել»,— ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերը ևս մեկ անգամ պարզաբանել է, թե ինչու է Վաշինգտոնը կիրառել Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պատժամիջոցների փաթեթը։
«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Վրաստանի կառավարության գործողություններով, ինչպիսիք են սեփական բնակչության նկատմամբ ճնշումները և այլն։
Այդ պատճառով ենք պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության անդամների դեմ, կրճատել օգնությունը, որը պատրաստվում էինք տրամադրել Վրաստանի կառավարությանը, և նրանց հետ դադարեցրել ռազմավարական հարաբերությունները», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։