ԵՄ դեսպանատունը՝ Ամաղլոբելիի ձերբակալության վերաբերյալ

Վրաստանում Եվրամիության դեսպանատունը հայտարարել է, որ Վրաստանում քաղաքացիներին շարունակում են կալանքի տակ պահել իրենց հիմնարար իրավունքներից օգտվելու համար։

Դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների տնօրեն և հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի լուսանկարով, ասված է, որ բոլոր անօրինական ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն։ Ամաղլոբելին երկամսյա կալանքի է դատապարտվել:

«Վրաստանի քաղաքացիները շարունակում են ենթարկվել կալանքի իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար: Մզիա Ամաղլոբելիի և Գուրամ Մուրվանիձեի («Բաթումելեբի»-ի օպերատորի, որ կալանավորվել է վարչական կարգով- հեղ.) ձերբակալությունն էլ ավելի է խաթարում խոսքի ազատությունը։ Բոլոր անարդարացիորեն բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն», — նշված է ԵՄ դեսպանատան հայտարարության մեջ։

Եվրամիությունը կոչ է արել պաշտպանել արդար դատաքննության իրավունքը:

Ամաղլոբելին ձերբակալվել էր հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել։ Ազատվելուց մի քանի րոպե անց նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքով։ Նա մեղադրվում է Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար, և դատախազությունը նրա համար պահանջում է 4-7 տարվա ազատազրկում։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնը հարթակ X-ում գրել է. «Մզիա Ամաղլոբելին և Իվանիշվիլիի ռեժիմի բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Պետք է անցկացվեն ազատ, արդար ընտրություններ»: