Մայրաքաղաք Թբիլիսկի Հերոսների հրապարակում լուսացույցներ կտեղադրվեն, կնշվեն «զեբրային անցումներ», հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն
Կալաձեն նշել է` Լագունա Վերեի հարակից տարածքում, որտեղ բենզալցակայաններ են, ճանապարհը կընդլայնվի։ Այս հատվածում օրվա գրեթե բոլոր ժամերին խցանումներ են լինում։
«Նախագիծը թույլ կտա մեզ կարգավորել երթևեկության առումով ստեղծված իրավիճակը՝ այս հանգույցում այն դարձնելով համեմատաբար ազատ։ Ծրագիրը կավարտվի մոտ երկու ամսից։ Օրվա ընթացքում ֆիզիկապես անկարող ենք աշխատել, այդ պատճառով մենք ստիպված կլինենք աշխատանքներն իրականացնել հիմնականում գիշերային ժամերին», — ասել է Կալաձեն։
Նշենք, որ Հերոսների հրապարակը մայրաքաղաքի գլխավոր տրանսպորտային հանգույցներից է։ Դեպի Վակե, Սաբուրթալո, Վերե, ափամերձ հատվածով շարժվող վարորդները ստիպված են անցնել այս տարածքով, և հետիոտների համար նախատեսված գետնանցումները հաճախ աղտոտված են։