Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպանությունը հայտնում է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները հարցաքննվում են։
«Աբու Դաբիում իրավապահ մարմինները սկսել են միջադեպի հետաքննությունը, միջադեպի մասնակիցները հարցաքննվում են», — հայտնել են դեսպանատնից։
Մինչ այդ ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրա Ջափարիձեն Facebook-ում գրել էր՝ իր տեղեկություններով «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Զարքուան և Վիկտոր Սանիկիձեն ձերբակալվել են, Աբու Դաբիում սպասում են դատավարությանը։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում է տեղի ունեցել Վրաստանի քաղաքացու և «Վրացական երազանք»-ի պատգամավորների միջև։ Նշվում է, որ միջադեպը սկսվել է «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Իրակլի Զարքուայի և Վիկտոր Սանիկիձեի նախաճաշի ժամին։