Հաջակցություն Ամաղլոբելիի` ԶԼՄ-ները դադարեցրել են գործունեությունը

Բաթումիի քաղաքային դատարանը «խափանման միջոց» կալանք է սահմանել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ. նա ձերբակալվել էր ոստիկանին ապտակելու համար։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։

«Այսպիսին կլիներ Վրաստանն առանց անկախ ​​լրատվամիջոցների: Ազատություն Մզիա Ամաղլոբելիին և ռեժիմի բոլոր բանտարկյալներին: Մենք գործադուլ ենք անում», — այս գրությունը հայտնվել է գործադուլ անող հեռուստաընկերությունների էկրաններին և առցանց լրատվամիջոցների կայքերում։ Այս պահին գործադուլին միացել է 39 անկախ լրատվամիջոց:

Ամաղլոբելին ձերբակալվել էր հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել։ Ազատվելուց մի քանի րոպե անց նա կրկին ձերբակալվել է Քրեական օրենսգրքով։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնը հարթակ X-ում գրել է. «Մզիա Ամաղլոբելին և Իվանիշվիլիի ռեժիմի բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Պետք է անցկացվեն ազատ, արդար ընտրություններ»:

Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման