ԵՄ անդամ երկրները մինչև 2025 թվականի հունվարի վերջը կքվեարկեն Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած` Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման հարցը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին Բրյուսելում այս թեմայի շուրջ քննարկումներից հետո Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ առաջարկ կներկայացնի Եվրախորհրդին՝ հավանության արժանացնելու վրացական դիվանագիտական անձնագրերի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու վերաբերյալ:
Ծառայողական անձնագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին Վրաստանի կառավարության 2015 թվականին ընդունված թիվ 176 որոշմամբ բացատրվում է, որ ծառայողական անձնագրերի երկու տեսակ կա.
- դիվանագիտական անձնագիր,
- ծառայողական անձնագիր։
Եվրահանձնաժողովի նախագահ Կայա Կալլասը հայտարարել էր` սահմանափակումը վերաբերում է երկու կատեգորիայի անձնագրերին։
Կառավարության թիվ 176 որոշմամբ սահմանվում է այն անձանց ցանկը, որոնց կարող են տրվել դիվանագիտական և ծառայողական անձնագրեր։
Որոշման մեջ տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, և ներկայումս սահմանված է դիվանագիտական անձնագիր ունեցողների 41 կատեգորիա։