Ուիլսոնը Թրամփին պատմել է «ազատության վրա Իվանիշվիլիի ռեժիմի հարձակման մասին»

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ, հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական ցանցում տեղադրել է ԱՄՆ նորընտիր նախագահի հետ իր հանդիպման լուսանկարը և գրել, որ Թրամփին պատմել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «ռեժիմի հարձակման մասին ազատության վրա»։

«Ուրախ եմ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Ես նրան պատմեցի ազատության վրա Իվանիշվիլիի ռեժիմի հարձակումների և նրա կոռուպցիոն գործարքների մասին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության և Իրանի ռեժիմի հետ, որը ծրագրում էր սպանել նրան (Թրամփին — հեղ.): Նրան ներկայացրի նաև Վրաստանի ընկերների նամակը», — ​​գրել է Ուիլսոնը։

Ուիլսոնը դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոհենի հետ հունվարի 10-ին ԱՄՆ Կոնգրեսում գրանցել է «Վրացական մղձավանջի չճանաչման ակտը», ըստ որի՝ ԱՄՆ-ը կհրաժարվի ճանաչել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա դաշնակիցների կառավարությանը, Սալոմե Զուրաբիշվիլիին կճանաչի Վրաստանի օրինական առաջնորդ և կպահանջի նոր ընտրություններ։

ԱՄՆ-ը խստացնո՞ւմ է «Վրացական երազանք»-ի դեմ պատժամիջոցները. կարծիքներ