Թբիլիսիում պատսպարված Դաղստանի քաղաքացին տուն կվերադառնա

Դաղստանի քաղաքացի Զաիրա Պիրովան, որը Թբիլիսիում էր և խոսում էր հարազատների կողմից իր նկատմամբ ճնշման մասին, ընտանիքի հետ զրուցելուց հետո որոշել է վերադառնալ տուն։

Համացանցում հրապարակվել է Պիրովայի տեսաուղերձը, որում նա ասում է, որ «մտածում է տուն վերադառնալու մասին»։

«Չորս ամիս չէի կապվում հարազատներիս ու ծնողներիս հետ, քանի որ վախենում էի։ Ես գիտեի, որ նրանք սպառնում են ընկերներիս, բայց երեկ զանգահարեցի նրանց և երկար զրուցեցինք, և ես մտածում եմ տուն վերադառնալու մասին, քանի որ ծնողներս ինձ խոստացել են, որ չեն ամուսնացնի ինձ և ազատություն կտան»,- ասել է նա։

Հատկանշական է, որ մինչ այդ մամուլում չհաստատված տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Վրաստանի իրավապահ մարմինները հարազատներին տեղեկացրել են կնոջ գտնվելու վայրի մասին, թեպետ ՆԳՆ-ն հայտնեց, թե միայն ասվել է, որ Պիրովան չի լքել երկիրը։