Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերը շարունակվում են։ Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։
Հունվարի 10-ին նախատեսված ակցիաների ժամանակացույցը ստորև.
10:00 — «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին» — Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ,
17:00 — «Հանգիստ, ամուր, միասին մինչև հաղթանակ». — Երթ Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան,
18:30 — Ներգաղթյալների և նրանց ընտանիքի անդամների երթ՝ ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան,
19:00 — երթ Տարաս Շևչենկոյի այգուց (Թբիլիսիի պետական համալսարանի շենքի դիմաց),
19:00 — «Հեռարձակում ժողովրդի համար» Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ,
19:00 — Բողոքի ակցիա խորհրդարանի մոտ.