Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը դիմել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) և կոչ արել՝ Վեհաժողովում չհաստատել վրացական պատվիրակության մանդատները։
«Վրաստանում ժողովրդավարական հետընթացի համակարգային բնույթը հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներին և Վրաստանի ստանձնած պարտավորություններին», — ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Վրաստանի համար»-ը ԵԽԽՎ-ին կոչ է անում նաև.
- մոնիտորինգի կոմիտեից մանրամասն հաշվետվություն պահանջել,
- սահմանել ժողովրդավարական համապատասխանության հստակ չափանիշներ,
- հզորացնել մոնիտորինգի մեխանիզմները՝ հաշվետվողականություն ապահովելու և առաջընթացին հետևելու համար:
Նշենք, որ ԵԽԽՎ-ին նույնաբովանդակ նամակ են ուղարկել նաև երեք ընդդիմադիր կոալիցիաները՝ «Միասնություն — Ազգային շարժում»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը: