ԵՄ-ն չպետք է ճանաչի Իվանիշվիլիի կառավարությանը. Ռիհարդս Կոլս

«Եվրամիությունը վրաց ժողովրդի դեմ կատարվող շարունակական հանցագործությունների պատճառով չպետք է ճանաչի Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած Վրաստանի ցանկացած կառավարության»,- «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ի վերաբերյալ X-ում գրել է լատվիացի պատգամավոր Ռիհարդս Կոլսը:

Նշենք, որ ամերիկացի կոնգրեսականներն արդեն պատրաստել են օրինագիծ, որը կոչվում է «Վրացական մղձավանջը չճանաչելու մասին ակտ»: Օրինագծի վրա աշխատել են հանրապետական ​​և դեմոկրատ կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը և Սթիվ Քոհենը՝ ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովի նախագահն ու համանախագահը:

Ակտը վերաբերում է «ԱՄՆ-ի կողմից Բիձինա Իվանիշվիլիի կամ նրա գլխավորած Վրաստանի որևէ կառավարության չճանաչմանը»։