Ֆինլանդիան արգելել է Eagle S նավթատարին լքել նավահանգիստը

Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի պետական ​​գործակալությունը արգելել է ծով դուրս գալ Eagle S նավթատարին (տանկեր), որը կալանվել է այն բանից հետո, երբ վերջինս վնասել է Ֆիննական ծոցի հատակով անցնող Ֆինլանդիան և Էստոնիան միացնող Estlink 2 էլեկտրահաղորդման մալուխը:

Գործակալության տեսուչները հայտնաբերել են 32 խախտում, առանց դրանց վերացման անհնար է շահագործել նավը: Դրանցից երեքը, ըստ մասնագետների, լուրջ են. դրանք վերաբերում են հրդեհային անվտանգությանը, նավիգացիոն սարքավորումներին և պոմպակայանի օդափոխությանը։ «Թերությունների վերացումը կպահանջի ժամանակ և արտաքին օգնություն վերանորոգման համար», — նշել են գերատեսչությունից:

Yle մեդիա պորտալը հաղորդել է, որ վերջին նման ստուգումն իրականացվել է 2023 թվականին՝ Գանայում։ Երկու ամիս անց նավը գնել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Caravella ընկերությունը։ Այնուհետև մասնագետները հայտնաբերել են 24 խախտում և արգելել նավին ծով դուրս գալ։

Eagle S տանկերը Caravella նավատորմի միակ նավն է: Դրա կապիտանը Վրաստանի քաղաքացի Դավիթ Վադաճկորին է։ Ըստ Financial Times-ի և Lloyd’s List-ի՝ նավթատարը ռուսական նավթ էր տեղափոխում, պատկանում է Ռուսաստանի «ստվերային նավատորմին», որը ստեղծվել է պատժամիջոցների շրջանցելով նավթ տեղափոխելու համար։ Նավը առգրավվել է Հելսինկիի դատարանի կողմից՝ մինչև Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև մալուխի խզման հետաքննության ավարտը:

Ֆիննական ծոցում դիվերսիայի մեջ կասկածվող տանկերում Վրաստանի քաղաքացիներ կան