Վրաստանը բարելավել է ժողովրդավարության վարկանիշը: Այս մասին ասված է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցում:
Ըստ այդմ` Վրաստանի «ժողովրդավարության գնահատականը»` նախորդ զեկույցի համեմատ` առաջընթաց է գրանցել` 4,64 ցուցանիշից հասնելով 4,61-ի:
Կազմակերպությունը «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցում `որպես ժողովրդավարությանը նպաստող գործոն, առանձնացնում է Արդարադատության համակարգի անկախությունը:
«Freedom House»-ը Վրաստանը որակել է որպես «անցումային կառավարություն կամ հիբրիդային վարչակարգ»:
Զեկույցում, սակայն ասվում է, որ մի շարք ոլորտներում, ինչպիսիք են ընտրական համակարգը, քաղաքացիական հասարակությունը, անկախ մամուլը, տեղական ժողովրդավարական կառավարությունը, ազգային ժողովրդավարական կառավարությունը, կոռուպցիան, երկիրն առաջընթաց չի գրանցել:
Ուսումնասիրելով կոռուպցիայի ոլորտը` զեկույցի հեղինակները ընդգծել են, որ հասարակության մեջ լրջագույն խնդիր է հովանավորչությունը` նեպոտիզմը:
Նշենք, որ «Freedom House»-ն իր ամենամյա տարեկան զեկույցում անդրադառանում է անցումային փուլում գտնվող երկրների ժողովրդավարության մակարդակին: