ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի խոսքով, իր հետաձգված այցի նպատակը Վրաստանի կառավարության լեգտիմիացումը չէր լինելու: Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն ցանկանում է չեզոք մնալ:
«Մենք դիտարկում ենք ընտրությունները, օգնում ենք գտնել ու վերլուծել թերությունները և կատարել առաջարկությունները։ Սա է մեր գործառույթը: Մենք չենք ուզում որևէ կողմին սատարել»,- Radiotavisupleba լրատվամիջոցին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
Վրաստանի ընդդիմությունը, եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները կարծում էին, որ հունվարի 8-10-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ծրագրված այցը Թբիլիսի կնպաստի Վրաստանի կառավարության վիճելի լեգիտիմության ամրապնդմանը։
Ըստ տեղեկությունների, պատվիրակությանը խնդրել են հանդիպել Վրաստանի բոլոր քաղաքական դերակատարների՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ, որ գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ:
Իշխանությունը բռնազավթողները լեգիտիմ չեն դառնալու. փորձագետները՝ Կաումայի այցի հետաձգման մասին