2024 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանը 8,5 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 1,3 հազար տոննա պիրոտեխնիկա է գնել։ Ամենաշատ պիրոտեխնիկա ներկրվել է Չինաստանից.
- Չինաստան — 853 տոննա պիրոտեխնիկա՝ գրեթե 3,5 մլն դոլար արժողությամբ,
- Բուլղարիա – 278 տոննա, ավելի քան 4,3 մլն դոլար,
- Լեհաստան – 151 տոննա, 602 հազար դոլար:
Վերոնշյալ երկրներին Վրաստան ներկրած պիրոտեխնիկայի քանակությամբ հաջորդում են Չեխիան, Ավստրիան, Գերմանիան, Թուրքիան և Ֆրանսիան։