Բողոքի ակցիա Թատերական համալսարանում։
Թատերական համալսարանի ռեկտրոր Գիորգի Շալուտաշվիլին նոր որոշում է կայացրել՝ դասադուլ անող ուսանողները, եթե նույնիսկ ժամանակավորապես դուրս գան շենքից, այլևս չեն կարողանա ետ վերադառնալ։ Ուսանողների պնդմամբ՝ փորձում են արգելել համալսարանում ավելի քան քսան օր անցկացվող ակցիան։
Ուսանողները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են: Նրանց խոսքով՝ դիմադրությունն ավելի է հզորացնում բողոքի ակցիան։ Ցուցարարներն ասում են, որ որոշումը ռեկտորի պատժիչ միջոցն է, որից իրենք չեն վախենում։
Ուսանողները երեք պահանջ ունեն՝ նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում, բուհի ռեկտորի հրաժարական։