Բակուրիանիի Դիդվելիի սահադաշտում կայացել է «Վրաստանի եվրոպական ապագայի համար» ակցիան։ Ցույցի մասնակիցները սահելիս պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել և ազատ արձակել հանրահավաքների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։
Բողոքի ակցիայի լուսանկարները տարածվել են «Դաիտովե» խմբում։
Նշենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը սկիզբ են առել վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո, ըստ որի՝ կառավարությունը որոշել է Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չբերել մինչև 2028 թվականի ավարտը։