Եվրատեսիլի 2024 թվականի Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեին Բաթումիի Եվրոպայի հրապարակում կայացած համերգին մասնակցելու համար քաղաքային բյուջեից կվճարվի 25 հազար 510 լարի (շուրջ 8 հազար 89 դոլար)՝ Բաթումիի մշակութային կենտրոնի հետ կնքված պայմանագրով։
«Պայմանագիրը վերաբերվում է երգիչ Նինո (Նուցա) Բուզալաձեի և խմբի 30 րոպեից ոչ պակաս համերգային ծրագրին, որը Բաթումիում կայացել է 2025 թվականի հունվարի 4-ին։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 հազար 510 լարի 20 թեթրի, արժեքը ներառում է վրացական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը, որոնց վճարումը մատակարարի պարտականությունն է»,- ասվում է պայմանագրում, որը Նուցա Բուզալաձեն ստորագրել է 2024 թվականի դեկտեմբերի 30-ին։
Նշենք` հունվարի 4-ին Բաթումիի Եվրոպայի հրապարակում քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա համերգին Նուցա Բուզալաձեի ելույթի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ էին բերել, որտեղ պատկերված էին ցույցերի ընթացքում ծեծված և ձերբակալված քաղաքացիները։
«Ամո’թ», բացականչություններով են բողոքի ակցիայի մասնակիցները դիմավորել երգչուհուն։
Հիշեցնենք, Նուցա Բուզալաձեն Ախալցխայում էլ ամանորյա միջոցառմանը մասնակցելու համար բյուջեից ստացել է 18 հազար լարի (6 հազար 271դոլար):