Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին խոսել է դատական համակարգի խնդիրների մասին։
«Դատական համակարգում մի շարք խնդիրներ կան: Կարելի է ասել, որ այն կայուն ծանր վիճակում է: Խոսքը նրա մասին է, որ որոշումները փաստարկված չեն, որոշ դեպքերում գործերը ձգձգվում են։ Դատավորների նշանակումները թափանցիկ չեն, որևէ խախտումներ գրանցած դատավորները կարգապահության հարցի առաջ չեն կանգնել դեռևս»,- հայտարարել է Ոչա Նանուաշվիլին: