Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք ներկ են լցրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի պատերին։
Անհայտ անձինք ներկերով լցված շշեր են նետել շենքի ուղղությամբ, հյուպատոսարանի հարևանությամբ գտնվող շենքի վրա գրել «Սպանեք Էրդողանին»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջանը ասել է, որ հարձակումն իրականացրել է շուրջ 60 մարդուց բաղկացած խումբը: Ձերբակալվածներ չկան:
«Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հարձակումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրվա ընթացքում»,- հայտարարել է դիվանագետը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հարձակման կազմակերպան մեջ մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորների կուսակցության (PKK) համախոհները: