Վրաստանի «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը ստորագրահավաք է սկսել նախագահի ընտրության կարգի փոփոխության շուրջ հանրային կարծիքի հարցում անցկացնելու նպատակով:
«Եվրոպական Վրաստան»-ի նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել նաև այլ քաղաքական ուժեր: Ընդդիմադիրները հայտարարում են, որ սահմանադրության փոփոխությունների միջոցով իշխանությունները ցանկանում են միայնակ որոշումներ կայացնելու հնարավորություն ստանալ։
Կուսակցության առաջնորդները վստահ են, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշումը պետք է ժողովուրդը կայացնի:
«Մենք ականատես ենք լինում, թե իշխանությունները երկրի ամենակարևոր փաստաթուղթը ինչպես են ընդունում կուսակցական շահերից ելնելով՝ ապահովելու իշխանության վերարտադրությունը: Այդ պատճառով կարևոր է, որ այդ մասին տեղեկացնենք քաղաքական կուսակցություններին, միջազգային հանրությանը։ Մենք պետք է այցելենք նաև յուրաքանչյուր ընտանիք՝ հարցնելու նրանց կարծիքը»,-կուսակցության ներկայացուցիչ Էլենե Խոշտարիան: