Այսօր Ռուսթավելիի պողոտայում ցույց են անցկացնում Վրաստանի կողմից չվերահսկող Աբխազիայի և Հվ․Օսիայից փախստականները։
Խորհրդարանի դիմաց` Ռուսթավելի պողոտայում, երթևեկությունը կաթվածահար է։
Երթ են անցկացրել նաև մարզիկները։ Երթի մասնակիցները միանում են Ռուսթավելիի պողոտայում հավաքվածներին։
Հանրահավաքի մասնակիցների պահանջն է՝ ազատ արձակել ընթացիկ հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին և երկրում անցկացնել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ակցիայի մասնակիցները ծածանում են Եվրամիության և Վրաստանի դրոշները։