Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 27

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել բրիտանական Rest Is Politics փոդքաստին՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությանը։

ԱՄՆ «Հելսինկյան հանձնաժողով»-ի նախագահ, Կոնգրեսում MEGOBARI Act-ի նախաձեռնող, հանրապետական ​​Ջո Ուիլսոնի խոսքով, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքն Ամերիկայի ինքնակոչ թշնամիների նկատմամբ շատ պարզ է։

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը X հարթակում երրորդ գրառումն է արել Վրաստանի մասին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի  դեմ։

«Ռուսաստանը քաղաքական վերահսկողություն է սահմանում Վրաստանի վրա», -այս մասին X-ում գրում է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը։

Գերմանիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Անալենա Բերբոքը խոսում է Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացի պաշտոնական կասեցման մասին:

Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ Վրաստանի միակուսակցական խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, իշխող «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին և ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին այցելել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 7 կուսակցություն բյուջեից ֆինանսավորման իրավունք է ստացել, սակայն «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվել է այդ գումարից։

Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին ղեկավար Իրակլի Շայշմելաշվիլին լքել է երկիրը։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) ամփոփում է բողոքի ցույցերի մեկ ամիսը՝ շեշտելով, որ նոյեմբերի 28-ից խաղաղ և օրինական բողոքի ցույցերը ճնշելու մեթոդները նոր սրության են հասել։

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ադիգենի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) գրասենյակի ղեկավար Միխեիլ Բուցխրիկիձեին դեկտեմբերի 26-ին սոցցանցում կատարած եվրոպամետ գրառման և բացահայտ քաղաքական կարծիք հայտնելու պատճառով այսօր աշխատանքից ազատել են:

Աշխատանքից ազատել են Թբիլիսիի քաղաքապետարանի սահմանափակ կարողություններով անձանց հարցերով զբաղվող խորհրդի գործադիր քարտուղար Գիգա Սոփրոմաձեին:

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի հիմնանորոգման համար ծախսվել է 8 տարի և 3,3 միլիոն լարի, թեև՝ վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել և վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։

Դեկտեմբերի 24-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է վրացի օլիմպիական չեմպիոն, ձյուդոիստ Լաշա Բեքաուրին իր «Պորշե» մակնիշի մեքենան վարում՝ շոյելով կողքի նստատեղին դրված կորյունին (առյուծի ձագ): Իշխող «Վրացական երազանք»-ի կողմնակից Բեքաուրին տեսանյութը հրապարակել է Instagram-ում։