Ապրիլի 11 ին Վրաստանյան մամուլն ամենաշատն անդրադարձավ ամերիկյան «NDI» (Ազգային ժողովրդավարության ինստիտուտ) կողմից Վրաստանում իրականացված հանրային հարցմանը, ըստ որի` Վրաստանի քաղաքացիներին հիմնականում մտահոգում է երկրի տնտեսական իրավիճակը:
Հարցվածների 55%-ը կարծում է, որ աշխատատեղերը 2012 թվականի հոկտեմբերի իշխանափոխությունից հետո նվազել են, 92%-ը խոսում է գնաճի և լարիի արժեզրկման մասին, մինչդեռ հարցվածների 70%-ը պնդում է, որ աղքատութունը երկրում ավելացել է:
Հետազոտության համաձայն` հասարակության կարծիքով առողջապահության հասանելիությունից բացի` մնացած բոլոր ոլորտները անկում են ապրում:
ՆԱՏՕ-ի անդմակացությանը կողմ է հարցվածների 68%, իսկ Եվրամիության երկրների հետ վիզայի ազատականեցմանը` 84%-ը: Հարցվածների 58%-ը համարում է, որ ղեկավարությունը չնչին փոփոխություններ է անում: Հարցին ` ինչպիսին պիտի լինի Վրաստանի արտաքին քաղաքականությունը, հարցվածների 14%-ը կողմ է բացառապես «արևմտամետ», 52%-ը համարում է, որ այն պետք է լինի արևմտամետ, սակայն զուգահեռաբար լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի Դաշնության հետ, հարցվողների 5%-ը «ռուսամետ», իսկ 16% ռուսամետ, սակայն Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերությունների կողմնակից է:
«NDI»-ի հարցմանը գնահատականներ են տվել տարբեր քաղաքական գործիչներ` մասնավորապես Միացյալ ազգային շարժում կուսակցության արտաքին գործերի քարտուղար Գիգա Բոկերիայի խոսքով` արդյունքները աղետալի են. «Ուսումնասիրությունը, ինչպես միշտ, արտացոլում է այն ծանր իրավիճակը, որի մեղավորը Բիձինա Իվանիշվիլին է, պատմականորեն ցածր է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, թե երկիրը ճիշտ ճանապարհով է զարգանում»,- հայտարարել է Գիգա Բոկերիան:
Իշխող կոալիցիան ամբողջովին չի վստահում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ուսումնասիրության արդյունքներին` չնայած «Վրացական երազանք» կուսակցության անդամները ընդունում են, որ երկրում իսկապես տնտեսական խնդիրներ կան, բայց դա ոչ թե իշխանության, այլ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունք է:
«NDI-ի ուսումնասիրությունը ինձ համար միշտ որոշ հարցեր է բարձրացրել, ես սոցիոլոգ չեմ, այդ իսկ պատճառով կատեգորիկ չեմ լինի, բայց կարծում եմ, որ այս կազմակերպությունը խնդիրներ ունի գործելաոճի հետ կապված»- հայտարարել է իշխող մեծամասնության անդամ Գեդևան Փոփխաձեն:
Զուրաբ Տկղեմալիձեն իր հերթին հայտարարել է, թե ուսումնասիրության ժամանակ սխալ հարցեր է ուղղվել հասարակությանը, և հետևաբար պատասխաններն էլ սխալ են: Ի պատասխան` Վրաստանում NDI-ի ղեկավար Լորա Թորնթոնը հայտարարել է.
«Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն որ չեն վստահում ուսումնասիրությանը, և մենք ցավոք ոչին չենք կարող անել: Ուզում եմ ևս մեկ անգամ ընգծել, որ մենք աշխատումում ենք այն հարցերի շուրջ , որոնք պետք է անպատասխան չմնան: Մենք խորհրդակցում ենք Խորհրդարանի անդամների, խորհրդարանի խոսնակի, հասարակական կազմակերպությունների և տարբեր նախարարությունների հետ»:
Հաջորդ՝ մամուլի կողմից ոչ պակաս ուշադրության արժանացած թեման, Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում սպասվող` Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվե իրականացնելու հարցն է: Վրաստանյան մամուլում տարածվեց տեղեկություն, թե Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ղեկավարը հայտարարել է, որ հանրաքվեն հնարավոր է լինի այս տարվա օգոստոս ամսին:
Խնդրի շուրջ Վրաստանի իշխող ` «Վրացական երազանք» կուսակցությունը միջազգային մակարդակով ակտիվացում է պահանջում: Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի խոսքերով հանրաքվեի կդրվի երկրի Սահմանադրությունը փոխելու հարցը, ինչին, իր կարծիքով, կաջակցի Հարավային Օսիայի բնակչությունը: Այս ֆոնի վրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին հայտարարել է.
«Վրաստանը պետք է լինի միջազգային հանրության օրակարգում, այս ամենը պետք է լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման առարկա, և այս առճակատումը երաշխիք կլինի, առ այն, որ Ռուսաստանը չի շարունակի իր ագրեսիվ գործողությունները»:
Ապրիլի 11-ին վրաստանյան մամուլի մեկ այլ ակտուալ թեմա էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` Արաբական Միացյալ Էմիրություններ ոչ պաշտոնական այցի մասին: Վրաստանի վարչապետը մասնակցել է Դուբայում վեցերորդ ամենամյա ներդրումային համաժողովին, որտեղ Կվիրիկաշվիլին հանդես է եկել խոսքով: Վարչապաետը հայտարարել է, որ չնայած նրան, որ Վրաստանը փոքր, սակայն ռազմավարական կարեւորություն ունեցող երկիր է, որը հսկայականկան ներուժ ունի.
«Մենք ժողովրդավարական երկիր ենք, որի կառավարության գերակայություններից է կայուն զարգացումը»` ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը: Այցի ընթացքում Կվիրիկաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը սերտ համագործակցության համար: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական երկկող հարաբերությունները` պատրաստակամություն հայտնելով հնարավորինս ակտիվ համագործակցել տնտեսության, աժևտրի ու զբոսաշրջության ոլորտներում: Իր հերթին Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը` կարևորելով նյա այցը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման հարցերով նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Ի դեպ` Արաբական Միացյալ Էմիրությունները Վրաստանում խոշոր նեդրողներից է: Այդ երկրի ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է 700 մլն. ԱՄՆ դոլարի: Վրացական մամուլում տարածվեց նաև Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսա շրջանի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի` Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար դառնալու վերաբերյալ տեղեկատվությունը:
Դեռեւս պաշտոնապես չհաստատված լուրերի համաձայն` Միխեիլ Սահակաշվիլին այն դեպքում կարող է դառնալ նախագահ Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավար, եթե այս պաշտոնը զբաղեցնող Բորիս Լոժկինը նախարարների կաբինետ տեղափոխվի:
Վրաստանյան մամուլը խոսեց նաև Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, որում մասնավորապես ասվում էր.
«Վիզաների պահանջը զգալիորեն աճել է, այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք մեր շվեյցարացի գործընկերներից, որպեսզի Թբիլիսիում` մեր Հյուպատոսարանում աշխատողների թվաքանակը ավելացվի»:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություները 2008 թվականից սառեցված են: Հարաբերությունների միջնորդի դեր է կատարում Շվեյցարիան` Թբիլիսիում և Մոսկվայում: Երկու մայրաքաղաքների` շվեյցարական դեսպանատներում ռուսական և վրացական բաժիններ են գործում: