Դեկտեմբերի 24-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է վրացի օլիմպիական չեմպիոն, ձյուդոիստ Լաշա Բեքաուրին իր «Պորշե» մակնիշի մեքենան վարում՝ շոյելով կողքի նստատեղին դրված կորյունին (առյուծի ձագ): Իշխող «Վրացական երազանք»-ի կողմնակից Բեքաուրին տեսանյութը հրապարակել է Instagram-ում։
Ի դեպ, կենցաղային պայմաններում էկզոտիկ կենդանիներ պահելը քրեական հանցագործություն է, եթե կենդանին չունի փաստաթղթերի փաթեթ։ Վրաստանի «Կենդանիների աշխարհի մասին» օրենքի համաձայն՝ էկզոտիկ կենդանիներ կարող են ունենալ.
- եթե մարդն ունի համապատասխան պայմաններ այդ կենդանուն պահելու համար,
- կենդանին վտանգ չի ներկայացնում ուրիշների համար,
- վայրի կենդանիները երկիր են բերվում օրենքով սահմանված կարգով:
Արդեն դեկտեմբերի 26-ի առավոտյան Բեքաուրին հրապարակել է Թբիլիսիի կենդանաբանական այգում կենդանաբանական այգու տնօրենի և կորյունի հետ արված լուսանկար։
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն Radiotavisupleba լրատվամիջոցին ասել է, որ առյուծի ձագը հանձնվել է կենդանաբանական այգուն։
Գուրիելիձեի խոսքով, դեկտեմբերի 26-ի առավոտյան ձագին կենդանաբանական այգի են բերել Բեքաուրին և շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը: Ըստ Գուրիելիձեի՝ առյուծի ձագը մոտ 2-3 ամսական է և դեռ սնվում է կաթով: Գուրելիձեն ասել է՝ չգիտի, թե արդյոք առյուծի ձագը ունի կատվազգիների տեղափոխման հատուկ փաստաթղթեր:
Ի դեպ, տանը վայրի կենդանիներ ունենալու ավանդույթը բնորոշ է արաբական երկրներին, որտեղ շեյխերը հաճախ լուսանկարում և տեսագրում են առյուծների ու վագրերի հետ, ինչպես նաև Ռուսաստանում՝ վերջին տարիներին. նրանք ոչ միայն շներ ու կատուներ ունեն, այլև լուսաններ, աղվեսներ ու կարակալներ:
Չեչնիայի ավտորիտար ղեկավար Ռամզան Կադիրովն իր նստավայրում նույնպես առանձին անկյուն ունի կենդանիների համար։ Որոշ լուսանկարներում, որոնք նա հրապարակում է սոցիալական ցանցերում, Կադիրովը նկարահանվել է առյուծի, վագրի և կոկորդիլոսի հետ։
Կադիրովի մտերիմի այցը Վրաստան. հանդիպում «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ