Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Քվեմո Նիքոզի գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ ապօրինի ձերբակալության հերթական փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
«Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։
Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրոչչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», — նշել է ՊԱԾ-ը: