Հարցվածների գերակշիռ մասը Զուրաբիշվիլիին է համարում երկրի նախագահ

Վրաստանի հարցված բնակչության գերակշիռ մասը՝ 46 տոկոսը, Սալոմե Զուրաբիշվիլիին է համարում երկրի նախագահ, 22 տոկոսը՝ «Վրացական երազանք»-ի ընտրած Միխեիլ Կղավելաշվիլիին:

Այդ մասին է վկայում IPM Market Intelligence Caucasus հետազոտության արդյունքները: Հարցվածների 16 տոկոսը նրանցից ոչ մեկին նախագահ չի համարում, իսկ 16 տոկոսըը չգիտի/հրաժարվել է պատասխանել։

Ըստ նույն հետազոտության.

  • հարցվածների 32 տոկոսն առնվազն մեկ անգամ այցելել է ընթացիկ բողոքի ցույցերին,
  • հարցվածների շրջանում ամենաճանաչվածը Վրաստանի տարբեր շրջանների ներկայացուցիչների երթն է (49 տոկոս),
  • հարցվածների 64 տոկոսը կարծում է, որ նմանատիպ երթերը կարևոր դեր են խաղում ընթացիկ գործընթացներում,
  • հարցվածների մեծ մասը՝ 72 տոկոսը, կողմ է ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակմանը:

Հեռախոսային հարցումն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում դեկտեմբերի 24-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցաքննվել է 18+ տարեկան 800 քաղաքացի։ 95 տոկոս վստահության միջակայքում սխալի սահմանը չի գերազանցում +/- 3 տոկոսը: