Կղավելաշվիլիի երդմնակալության օրը խորհրդարանում կգործի անվտանգության դեղին մակարդակ

Դեկտեմբերի 29-ին «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության օրը խորհրդարանում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը շենք կսահմանափակվի։

Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները պետք է դիմեն խորհրդարան՝ հատուկ հավատարմագրման համար:

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը Կղավելաշվիլիին նախագահ է ընտրել դեկտեմբերի 14-ին։

Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի լքելու Օրբելիանիի նախագահական նստավայրը. իրեն համարում է այսօր երկրում միակ լեգիտիմ դերակատարը: