Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին չեն հրավիրել «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են խորհրդարանի մամուլի կենտրոնից՝ պատճառաբանելով տեղերը սահմանափակ են։
«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը նշանակված է դեկտեմբերի 29-ին։
Հիշեցնենք. դեկտեմբերի 14-ին «Վրացական երազանքն» անցկացրեց միակուսակցական նախագահական ընտրություններ՝ նախագահի պաշտոնում առաջադրելով Միխեիլ Կղավելաշվիլիի թեկնածությունը։ Միխեիլ Կավելաշվիլին միակ թեկնածուն էր։