Մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է «Կանանց երթը». բողոքի ակցիայի մասնակիցները Ֆիլհարմոնիայի տարածքից շարժվել են դեպի խորհրդարան։
«Մենք՝ Վրաստանի կանայք, պահանջում ենք նոր ընտրություններ», «Կանայք ձայն ունեն, լսե՛ք», — գրված է պաստառների վրա։
Հանրահավաքի մասնակիցներին միացել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք սիրում ենք քեզ, Սալոմե», — վանկարկում են ցուցարարները` համերաշխություն հայտնելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարին։
Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։