Կղավելաշվիլիի երդմնակալությունը կկայանա խորհրդարանում

«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը կկայանա խորհրդարանի շենքում: Այս մասին Radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են խորհրդարանի մամուլի գրասենյակից։

Երդմնակալությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին, թեև դեռ հայտնի չէ, թե որ ժամին է սկսվելու արարողությունը։ Տեղեկություն չի տրվում նաև լրատվամիջոցների հավատարմագրման մասին։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք «Վրացական երազանք»-ը հրավիրել դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների։

Դեկտեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանի շենքում կայացել են 6-րդ նախագահական ընտրությունները, որի լեգիտիմությունն ընդդիմությունն ու 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ճանաչում:

Երկու նախագահ. ինչ է սպասվում Վրաստանում դեկտեմբերի 29-ից հետո