Տրանսպորտային սահմանափակումներ Թբիլիսիում

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականի հունվարի 1-ից սահմանափակել խոշոր չափերի մեքենաների (Մ3, Н2 և Н3 կատեգորիաների) տեղաշարժը մայրաքաղաքի որոշ շրջաններում պիկ ժամերին։

Մայրաքաղաք Թբիլիսիում ժամը 08:00-ից 11:00-ը և 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության սահմանափակումները կտարածվեն նաև բեռնատար մեքենաների վրա։

Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, վերոնշյալ կանոնակարգը սահմանափակումներ է նախատեսում N2 և N3 կատեգորիաների մեքենաների համար, սակայն չի տարածվում M2 կարգի մեքենաների վրա։

«Հունվարի 1-ից կսահմանափակվի բեռնափոխադրման համար նախատեսված ավելի քան երեքուկես տոննա համախառն քաշով ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։