Մառնեուլիի ռազմաբազայում զինծառայող է մահացել

Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ, Մառնեուլիի ռազմաբազայում մահացել է զինծառայող Զիադին Մամեդովը։

ՊՆ-ից հայտնում են, որ Ռազմական ոստիկանության վարչությունում հետաքննություն է սկսել։

Նախաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է ինքնասպանություն։

Վրաստանի ՊՆ-ն դեկտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությունում ցավակցություն է հայտնել ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ։

Նշվում է՝ նախաքննության շրջանակներում կատարվում են անհրաժեշտ դատավարական և քննչական գործողությունները։