Պատժամիջոցներն ուշանում են. կոնգրեսական Մաքքոլ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​կոնգրեսական Մայքլ Մաքքոլը պահանջում է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։

«Վրացի պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կոռումպացված Բիձինա Իվանիշվիլիի դեմ ընդլայնված, նշանակալի պատժամիջոցներն ուշանում են»,-ասել է Մաքքոլը։

Ըստ նրա` Բայդեն-Հարիսի վարչակազմը պետք է անհապաղ գործի, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն վրաց ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց իրավունքները և ձգտումները ոտնահարելու համար։