Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հեռախոսազրուցել է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
«Ես խոսել եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Վրաստանում տիրող իրավիճակի մասին։ Նախագահիբ հավաստիացրել եմ իմ անսասան աջակցությունը վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին»,-ասել է նա:
Լեհաստանի նախագահը X սոցիալական հարթակում գրում է, որ վրացիները անքակտելի իրավունք ունեն շարժվելու դեպի միասնական Եվրոպա։
Ըստ Դուդայի՝ այս պահին ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նոր ընտրություններն են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների համաձայն: