Զուգդիդիում բողոքի ցույցին զուգահեռ ամանորյա միջոցառում է անցկացվել

Զուգդիդիում բողոքի ցույցին զուգահեռ անցկացվել է կառավարության կազմակերպած «Ամանորյա օրեր» միջոցառումը։

Քաղաքի գլխավոր տոնածառը լուսավորվել է, տեղի է ունեցել համերգ և հրավառություն։ Մոտակայքում տեղի է ունեցել եվրոպամետ բողոքի ակցիան։

Բողոքի մասնակիցների կարծիքով՝ անտեսելով քաղաքացիների պահանջները՝ իշխանությունը պատրանք է ստեղծում, թե երկրում ամեն ինչ լավ է։

Ակցիային զուգահեռ, ամանորյա միջոցառման անցկացման վայրում մոբիլիզացվել են ոստիկանական ուժեր։

Արդեն 26-րդ օրն է, ինչ ցուցարարները հավաքվում են մարզպետարանի մոտ՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների ազատ արձակում։

Ակտիվիստները երթով անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով, Վրաստանի և Եվրամիության դրոշներով. նրանք քաղաքացիներին կոչ են անում միանալ բողոքի ակցիային։