Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչները դեկտեմբերի 25-ին (ժամը 19:00-ին), Թբիլիսիի Հանրապետության հրապարակից «Միասնության» երթ կանցկացնեն։
Երթին կմասնակցեն Վրաստանի՝ էթնիկ խմբերի ներկայացուցիչ քաղաքացիները՝ հայեր, քրդեր, քիստեր, ադրբեջանցիներ հրեաներ, հույներ, ուդիներ, վրացիներ, աբխազներ, օսեր։ Նրանք երթով կշարժվեն դեպի խորհրդարանի շենք։
«Մեր միասնականությամբ միանում ենք բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նոր, արդար ընտրությունների անցկացման և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի վերսկսման պահանջներին։
Միացե՛ք մեզ: Եվրոպայում ուժ կա, միասնության մեջ ուժ կա», — հայտարարում են մասնակիցները։
Նշվում է՝ «Միասնության» երթին թույլատրվելու է միայն Վրաստանի և Եվրամիության դրոշները։