Ռուսաստանը սկսել է «էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումը» Վրաստանից չվերահսկվող Աբխազիա:
«Այսօր ժամը 07:00-ից սկսվել է հումանիտար էլեկտրաէներգիայի մատակարարումը Ռուսաստանից»,- ասել է Աբխազիայի դե ֆակտո փոխվարչապետի պաշտոնակատար, Էներգետիկայի և տրանսպորտի նախարար Ջանսուղ Նանբան։
Աբխազական «Չեռնոմորէներգո» ընկերությւոնը հայտնել է՝ «Ռուսաստանից մատակարարումը սկսելուց հետո իրականացվել է էլեկտրաէներգիայի մատակարարման նախկին ժամանակացույցը, որը գործում էր նոյեմբերի 1-ից և նախատեսում էր չորսժամյա սահմանափակում՝ ցերեկը և գիշերը 2-ական ժամ»:
Առաքված էլեկտրաէներգիայի սահմանաչափը 327 մլն կվտ ժամ է։ «Չեռնոմորներգո»-ն պնդում է՝ ժամանակացույցի պայմաններում էլեկտրաէներգիայի այս ծավալը կբավականացնի մինչև հունվար-փետրվար ամիսները։
Ռուսաստանն էլեկտրաէներգիա մատակարարել սկսել է դե ֆակտո նախագահի պաշտոնակատար Բադրի Գյունբայի դիմումի հիման վրա։ Նշենք, որ Գումբան իր թեկնածությունն է առաջադրել փետրվարի 15-ին նշանակված դե ֆակտո նախագահական ընտրություններում։ Սոցցանցերում գրում են՝ դա վկայում է Մոսկվայի կողմից նրա թեկնածությանը սատարելու մասին։
Աբխազիան հոսանքազրկված է «Էնգուրհեսի»-ի հարկադիր դադարեցման պատճառով