Թբիլիսիի քաղաքային դատարանը 5000 լարիով (մոտ 1800 դոլար) տուգանել է «Կոալիցիա փոփոխությունների համար» ընդդիամդիր ուժի առաջնորդ Նիկա Գվարամիային։ Որոշումը կայացրել է Արևմուտքի պատժամիջոցների ցանկում հայտնված դատավոր Զվիադ Ցեկվավան։
«Թբիլիսիի քաղաքային դատարանն ինձ տուգանել է 5 000 լարիով ճանապարհն ապօրինի փակելու համար»,- գրում է Գվարամիան։
Ընդդիմադիր գործիչը մասնավորապես մեղադրվում է Ճավճավաձեի պողոտայում արգելապատնեշ կազմակերպելու մեջ։
Նրա փաստաբանը պնդում է, որ մեղադրանքն անհեթեթ է․ իրականում ոստիկանությունը և վերահսկվող դատական համակարգը փորձում են ճնշել բողոքի ակցիաները՝ այդպիսով վախի մեջ պահելով ընդդիմադիր քաղաքացիներին։